Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միասին պատերազմենք համացանցում

Հասարակություն
1a892817b4fa2a848d82ed0e0239b7f1

«Մենք խնդիրներ ունենք համացանցում Հայաստանի մասին այլ լեզուներով տեղեկատվություն տարածելու, այդ իսկ պատճառով ցանկանում ենք այլ երկրների հայ համայնքին ակտիվացնել»,- այսօր այս մասին ասաց «Վիկիմեդիա Հայաստան» ՀԿ նախագահ Սուսաննա Մկրտչյանը։

Նա գտնում է, որ Հայաստանի մասին այլ լեզուներով տեղեկատվությունը համացանցում ավելացնելով՝ մենք Ադրբեջանի հետ տեղեկատվական պատերազմում ավելի շոշափելի արդյունքների կհասնենք։

Տիկին Մկրտչյանը կարևոր է համարում նաև քաղաքացիների մասնակցությունը. «Այս շարժմանը պետք է ներգրավվեն բոլորը, բոլոր նրանք ովքեր ասելիք ունեն և վերջում իրենք էլ իրենցից գոհ կլինեն՝գիտակցելով, որ 15 րոպեն ծառայեցրել են հայրենիքին»։

Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 5-ից 6-ը Հայաստանի Ամերիկյան համալսարանում կկայանա «Վիկիկոնֆերանս Երեւան 2013»-ը, որը կամփոփի հայկական վիկի համայնքի տարեկան ձեռքբերումները և կմշակի վիկի-նախագծերի և ազատ բովանդակության զարգացմանն ուղղված նոր մոտեցումներ: