A
A
Նամակ՝ գլխավոր դատախազին
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ն նամակ է հղել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ նրա ուշադրությունը հրավիրելով խուլիգանության և խոտի դեզը հրկիզելու փորձ կատարելու մեջ մեղադրվող Արամ Մուղալյանի, Ռոբերտ Փիլոյանի, Արթուր Քլյանի և Գագիկ Առաքելյանի քրեական գործում առկա հակասությունների և նախաքննական կեղծիքների վրա։
«Սույն նամակով դիմում ենք ձեզ և ակնկալում, որ դուք, որպես նախաքննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի ղեկավար, կհանձնարարեք միջոցներ ձեռնարկել նշված խախտումներն ու թերացումները բացահայտելու և շտկելու ուղղությամբ»,- ասված է նամակում։