Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շոու բիզնեսի ներկայացուցիչները ներողություն են պահանջում

Հասարակություն
d95f704c8a4a08917ddfd991c73d0bb1

«Միացյալ երիտասարդական լիգան» տեղեկատվություն էր տարածել, որ հայ աստղերից մոտ 30 հոգի անդամագրված են «Կյանքի խոսք» աղանդին։ Նրանցից ոմանք այսօր եկել էին հերքելու ասվածը։

 

Երգչուհի Էմմին դաստիարակվել է հայ առաքելական եկեղեցու սկզբունքներով, ունի իր սիրելի եկեղեցին ունի՝ Սուրբ Գայանե։ Այս խոսքերը լսելուց հետո դերասան Սոս Ջանիբեկյանը մեկնեց իր ձեռքը՝ ասելով «թխի». Ինքն էլ է նախընտրում Սուրբ Գայանեն։

Էմիի, Սոս Ջանիբեկյանի, Սոֆի Մխեյանի եւ Վրեժ Կիրակոսյանի՝ լրագրողների հետ հանդիպման թեման երեկ համացանցում տեղադրված հայտարարությունն էր։ «Միացյալ երիտասարդական լիգան» տեղեկատվություն էր տարածել, որ հայ աստղերից մոտ 30 հոգի անդամագրված են «Կյանքի խոսք» աղանդին։

Նրանց շատ էր զայրացրել նման հայտարարությունը եւ այսօր ասուլիսի էին ներկայացել իրենց իրավաբանների հետ. պատրաստ են նաեւ դատական կարգով լուծել այս հարցը։
Երգչուհի Սոֆի Մխեյանին բարկացնում է այն հանգամանքը, որ որպես գլխավոր լուսանկար արդեն որերորդ անգամ օգտագործվում է իրենը։
Դերասան Սոս Ջանիբեկյանը պարզել է, որ «Միացյալ երիտասարդական լիգա»-ում ընդգրկված են 20-23 տարեկան երիտասարդներ, եւ պատրաստ է ներել նրանց՝ հաշվի առնելով տարիքը եւ անփորձությունը։ «Ոչ մի դատական պրոցես չեմ սկսի, եթե նրանք հրապարակային ներողություն խնդրեն ինձանից եւ իմ երկրպագուներից»,- այսօր հայտարարեց Սոս Ջանիբեկյանը։ Նրա հետ համամիտ են ասուլիսի մյուս բանախոսները։