Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գնդապետը չի բացառել համաներվելը

Հասարակություն
e8fd60196a92e8278f08a017082faa8f

 

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանն անկախության 22-րդ տարեդարձի առիթով հայտարարված համաներումը չընդունելու վերաբերյալ ոչինչ չի ասել։
Այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Վարուժան Ավետիսյանը։
Նրա խոսքերով՝ գործով համաներումը կյանքի կոչելու քայլը պետք է ձեռնարկի մեղադրող կողմը։


«Դեռ զինվորական դատախազ չի նշանակվել, երբ նշանակվի, այն ժամանակ էլ քայլեր կկատարվեն,- կանխատեսեց Վարուժան Ավետիսյանը։ - Վոլոդյա Ավետիսյանը զինվոր է եւ դիմանում է ամեն դժվարության»։

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով խարդախություն կատարելու համար։

Ըստ ՊՆ քննչական ծառայության՝ Վոլոդյա Ավետիսյանը խաբեության եւ վստահությունը չարաշահելու նպատակով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով, հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար։

Ի դեպ, նա առաջին ազատամարտիկն էր, ով Ազատության հրապարակում նստացույց էր սկսել եւ բարձրաձայնել ազատամարտիկների սոցիալական ծանր պայմանների մասին։