«Դեռ կերազենք Աղվան Հովսեփյանի մասին» (տեսանյութ)
«Գևորգ Կոստանյանի նշանակումը գլխավոր դատախազ ես գնահատում եմ որպես շատ վատ քայլ, միևնույն ԱԺ-ն ամրագրեց, որ ինքը չի հանդիսանում ՀՀ քաղաքացիների խնդիրների ամրագրողն ու ներկայացնողը: Գևորգ Կոստանյանը լուրջ մարտահրավեր է Հայաստանի Հանրապետության համար, շատ լուրջ մարտահրավեր, և հետևանքները դուք դեռ կտեսնեք»,- այսօր հրավիրված ասուլիսին ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Սաքունցը նաև նշեց, որ Գևորգ Կոստանյանի վերաբերյալ Ազգային ժողովում քննարկումները ցույց տվեցին, որ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը հասարակության ձայնը լսելի չեն կարող դարձնել:
Ըստ Սաքունցի՝ քաղաքական ուժերը լոյալ էին տրամադրված Գևորգ Կոստանյանի նկատմամբ. «Հաշվի չառան այն հանգամանքը, որ իր 2 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում Գ. Կոստանյանը որևէ բեկումնային քայլ չկատարեց բանակում հատկապես սպանությունների բացահայտման գործում։ Դեռ կերազենք Աղվան Հովսեփյանի մասին, չնայած ինքն էլ կոծկեց մի շարք հանցագործություններ», - ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարը։