Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակտիվիստն իսկապես ալկոհոլ էր օգտագործել

Հասարակություն
a442ff985617f99e7b11c6533730e980

«Հերթական անգամ փորձ է արվում վարկաբեկել նստացույցի գաղափարը»,- իրեն ոստիկանության բաժանմունք բերման ենթարկելը այսպես է գնահատում քաղաքացիական ակտիվիստ Վահագն Մինասյանը։

Ակտիվիստն այսօր մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչ է տեղի ունեցել Երեւանի քաղաքապետարանի դիմաց կեսգիշերին։ Նրա խոսքերով՝ այդ ժամանակ դրսում ոչ մի ոստիկան չի եղել եւ, կանգնելով աստիճաններին, ասել է՝ մի՞թե ոստիկան չկա այս տարածքում. «Մեքենայի մեջ նստած ոստիկանները ասեցին՝ ոնց թե չկա։ Իսկ ես բացատրեցի, որ կանգնածը եւ նստածը տարբեր բաներ են»,- «Ա1+»-ին պատմեց Վահագնը։ Նա չհերքեց, որ ալկոհոլ էր օգտագործել, սակայն իր գործողություններն իրավաչափ են եղել. «Ես պատրաստվում եմ դիմել դատարան, շրջակայքի տեսախցիկների ձայնագրությունները ստանալ եւ հրապարակել։ Այդ ժամանակ էլ իրականությունը կբացահայտվի»։

Վահագն Մինասյանը եւ նրա երկու ընկերները հուլիսի 26-ից Երեւանի քաղաքապետարանի դիմաց նստացույց են անցկացնում եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից պահանջում են Երեւանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի եւ «Երեւանտրանս» ՓԲԸ-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի պաշտոնանկությունները։
Նրանք, ակտիվիստների խոսքերով, խոչընդոտներ էին ստեղծել «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամների համար։
Վահագն Մինասյանը եւ նրա ընկերները կրկին Երեւանի քաղաքապետարանի դիմաց են եւ պատրաստ են այնքան շարունակել իրենց պայքարը, մինչեւ իրենց պահանջները կատարվեն։