Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Վրաստանը նախագահական ընտրությունների շեմին (տեսանյութ)

Հասարակություն
30c1557a70675a3e9bd26798a176e52f

Հոկտեմբերի 8-ին՝ ժ. 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ կանցկացվի քննարկում՝ Վրաստանում անցկացվելիք նախագահական ընտրությունների վերաբերյալ:

Քննարկման բանախոսներն են Հայաստանից.

Ստեփան Գրիգորյանը՝ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ,

Ջոնի Մելիքյանը՝ Քաղաքական և իրավական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Վրաստանի հարցերով փորձագետ, /քննարկման վարող/,

Վրաստանից տեսազանգի միջոցով քննարկմանը կմասնակցեն`

Կախա Գոգոլաշվիլին՝ Ռազմավարական և միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի ներկայացուցիչ,

Էլեն Խոշտարիան՝ «Վրաստանի բարեփոխումների աջակիցներ» կազմակերպության աշխատակից:


Սեպտեմբերի 30-ին Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հայտարարեց, թե քանի թեկնածու է սկսում հոկտեմբերի 27-ին կայանալիք նախագահական ընտրությունների մրցապայքարը: Նախագահի պաշտոնի համար պայքարող 54 դիմողից 23-ին է հնարավորություն տրվել մասնակցել նախընտրական պայքարին: Մնացած 31 դիմողների հայտերը մերժվել են տարբեր պատճառներով: Գրանցված թեկնածուներից 10-ին առաջադրել են քաղաքական միավորումները, իսկ 13-ին՝ նախաձեռնող խմբերը:

Հոկտեմբերի 27-ին կայանալիք ընտրությունների արդյունքում նախագահ կընտրվի հնգամյա ժամկետով:

Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ հոկտեմբերի 27-ի ընտրություններից հետո Վրաստանի փաստացի ղեկավարությունն անցնում է վարչապետին: Վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, սակայն, հայտարարել է, որ մտադիր է հրաժարական ներկայացնել և հեռանալ քաղաքականությունից, եթե իր կուսակցության թեկնածուն ընտրությունների արդյունքում ստանա ժողովրդի քվեն: