Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երիտասարդ կոմպոզիտորները բողոքում են Ռ. Ամիրխանյանից

Հասարակություն
e374d29252a2464a3e9005f904493014

«Երիտասարդ կոմպոզիտորներն անտեսված են կոմպոզիտորների միության կողմից»,- այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց երիտասարդ կոմպոզիտոր Սերգեյ ՈՒմրոյանը: Մի քանի երիտասարդ կոմպոզիտորներ նամակ են նախաձեռնել, որի միջոցով ցանկանում են արտահայտել իրենց վերաբերմունքը Կոմպոզիտորների միությունում կատարվելիք իրադարձությունների և ստեղծված աղճատված մթնոլորտի մասին։

Երիտասարդ կոմպոզիտորների խոսքերով՝ կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանն իրենց վիրավորանքով է պատասխանել։ «Մեզ թշվառներ են անվանում», - ասաց Սերգեյ ՈՒմրոյանը:

Երիտասարդ Կոմպոզիտորի խոսքերով, երիտասարդ սերնդի ներկայությունը միությունում նաև պարտադիր է, քանի որ հիմա կոմպոզիտորների միությունը կարիք ունի երիտասարդ սերնդի, այդ պատճառով այնտեղ վատ մթնոլորտ է տիրում։

Հովիկ Սարդարյանն էլ ավելացրեց, որ այն կարծիքն են հնչեցնում, թե նամակը հրահրված է. «Անձամբ իմ անունից ասում եմ, որ ոչ մի դրդված, հրահրված բան չկա»։ Սարդարյանը նաև մտահոգվում է, որ կոմպոզիտորների միությունը միանձնյա է ղեկավարվում. «Կոմպոզիտորների միությունը ոչինչ չի անում, երիտասարդներս համերգ չենք ունենամ»:

Երիտասարդ կոմպոզիտորները նշեցին, որ կողմ են բոլոր թեկնածուներին, բացի Ռոբերտ Ամիրխանյանից, քանի որ նա ինքնիշխան է, չի ձևավորում խորհուրդ, ղեկավարում է միանձնյա։