A
A
Ալեքսանդր Սարգսյանը կապ չունի՞ Փակ շուկայի հետ
Նախախորհրդարանի անդամ, դիրիժոր Վարդան Հակոբյանը, ով ակտիվ գործունեություն է ծավալել Փակ շուկայի պայքարում, չի կարծում, որ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանը առնչություն ունի Փակ շուկայի հետ։ Ըստ նրա՝ այս ամենի գլխավոր պատասխանատուն Սերժ Սարգսյանն է.
«Էս ամեն ինչի գերագույն գլխավոր պատասխանատուն նախագահն է, բնականաբար էդպես է: Քանի որ չունենք աշխատող Սահմանադրություն և օրենքներ, նշանակում է՝ չունենք և մնացածը նախագահի և մյուս ինստիտուտներով սկսած»: