Արդարադատության նախարարությունը կմիջամտի՞
«Հայաստանի կոմպոզիտորների ու երաժշտագետների միավորում» ՀԿ մի շարք անդամներ խնդրում են ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին ՀԿ առաջիկա համագումարին ապահովել ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցչի ներկայությունը: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։
Մարտին Վարդազարյանի, Լևոն Չաուշյանի, Վարդան Աճեմյանի, Մարգարիտ Ռուխկյանի, Երվանդ Երկանյանի ստորագրությամբ նախարարին ուղղված այս խնդրանքը պատճառաբանվում է՝ ««ՀԿԵՄ» ՀԿ- ում ստեղծված լարված իրավիճակով, ոչ լեգիտիմ ղեկավարության կողմից բոլոր անդամների իրավունքների բիրտ ոտնահարմամբ»:
Միավորման հիշյալ անդամները նշում են, որ ի պատասխան ՀՀ արդարադատության նախարարին ուղղված 25.07.2013թ. իրենց դիմումի, որտեղ նկարագրվել էր 2009 թվականի մայիսի 23-ից սկսած «ՀԿԵՄ» ՀԿ-ում տիրող «բացահայտ բարձիթողի վիճակը», ՀՀ օրենսդրության և ՀԿ-ի Կանոնադրության կոպիտ խախտումների վերաբերյալ 31.07.2013թ. հարուցվել էր վարչական վարույթ:
Արդյունքում՝ կայացված որոշման 4-րդ կետում, մասնավորապես, նշված է՝ «ուսումնասիրելով դիմումների հիմքով հարուցված վարչական վարույթի նյութերը՝ գտնում ենք, որ դիմումը ենթակա է բավարարման...», իսկ 4.1 կետում նաև հիմնավորված է համարվել այն, որ՝ «... Ռոբերտ Ամիրխանյանի ստանձնած՝ Կազմակերպության լիազորությունների համաձայն, Կազմակերպության կանոնադրության ենթակա էին վերահաստատման կամ դադարեցման, հաջորդ, այսինքն՝ 2011 թվականի Համագումարին»:
Ըստ դիմումատուների եզրահանգման, սույնով, ՀՀ Արդարադատության Նախարարությունը հաստատված է համարել այն փաստը, որ 23.05.2013թ-ից Ռ.Ամիրխանյանն այլևս չունի «ՀԿԵՄ» ՀԿ նախագահի որևէ լիազորություններ:
Դիմումի հեղինակները նախարարին տեղեկացնում են, որ օգոստոսի 30-ին՝ հիմք ընդունելով ՀՀ օրենսդրության և «ՀԿԵՄ» ՀԿ Կանոնադրության դրույթները, 42 անդամ՝ կազմակերպության անդամների 1/3-ը, դիմել էր Ռ.Ամիրխանյանին 14-օրյա ընթացքում արտահերթ Համագումար հրավիրելու պահանջով:
«Ռ.Ամիրխանյանը նշված գրավոր պահանջը ստանալով ս.թ. սեպտեմբերի 02-ին, արդեն որերորդ անգամ ոտնահարելով ՀՀ օրենսդրության պահանջները՝ մինչև սեպտեմբերի 16-ը արտահերթ նիստ չհրավիրեց: Ավելին, վերջինս որևէ կերպ չարձագանքեց նշված պահանջին, լրատվամիջոցների միջոցով հարցազրույցների ընթացքում հայտնելով, որ կհրավիրվի հերթական համագումար 26.10.2013թ-ին», - նշվում է դիմումում:
Կոմպոզիտորներն ու երաժշտագետները տեղեկացնում են, որ «վերջին փաստի կապակցությամբ» հայցադիմումով դիմել են առաջին ատյանի դատարան:
Մանրամասներն այստեղ