A
A
24 երթուղագծեր մնում են անտեր
Այսօր վերջին օրն է Երեւանում ավտոբուսային երթուղիները շահագործելու համար հայտարարված մրցույթի հայտերի ներկայացնելու, սակայն ժամը 15.40 րոպեի դրությամբ 24 երթուղագծերի համար որեւէ տնտեսվարող դեռեւս հայտ չէր ներկայացրել:
Սա, Aravot.am-ի հետ զրույցում հաստատել է «Երեւան-տրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանը: Պարոն Համբարձումյանի ներկայացմամբ` արդեն 4-րդ տարին է նման խնդիրներ են լինում, շատ երթուղագծեր այդպես էլ շահագործողներ չեն ունենում:
«Երեւան-տրանսի» տնօրենի խոսքերով` կան շահագործողներ, որոնք իրենց եղած ավտոմոբիլային պարկը թանկացրել են ու մասնակցել մրցույթին, բայց կան նաեւ շահագործողներ, որոնք պարզապես հրաժարվել են գիծը սպասարկել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ