Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փաստաբաններին կողոպտում են» (տեսանյութ)

Հասարակություն
5c4d95a6a2817b9d0975e0679c102a4c

«Կողոպուտ, ավազակություն, ուրիշ ոչինչ: Կողոպտում են փաստաբաններին»,-ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը այսօր` փաստաբանների պալատի քննարկմանն այսպես բնորոշեց արդարադատության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված ««Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը:

Փաստաբանների պալատի ներկայիս նախագահ Արա Զոհրաբյանը խնդրով դիմել է ՀՀ արդարադատության նախարարին։ Այսօրվա քննարկման ընթացքում նա ասաց. «Այս նախագծերով վտանգվում է փաստաբանի անկախությունը: Փաստաբանի վիճակը կախման մեջ է ընկնում պետական մարմնի կամքից: Բացի այդ, մեր պալատի անդամ փաստաբանների մեջ կան այնպիսի փաստաբաններ, որոնք ի վիճակի չեն այդ գումարը վճարել, ուստի այս պետական տուրքի նախատեսումը որոշ փաստաբանների գործունեության դադարեցման պատճառ կդառնա»:

Փաստաբան Արտակ Գարոյանը կարծում է, որ հիշյալ նախագծերը այլ նպատակ են հետապնդում. «Դրանց իրական նպատակը մեր պալատը քայքայելն է, այս կարևոր պահին փորձում են տրոհել պալատը»:

Փաստաբանների պալատի փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ տարիներ շարունակ մեր երկրում դատաիրավական բարեփոխումներ են իրականացվում, ըստ նրա` այդ գործընթացում կարևորագույն տեղ ունեն իրավաբանական օգնությանը միտված աշխատանքները, սակայն. «Պետությունը ձևականորեն օրենքներում փոփոխություն կատարեց, ստացավ բարեփոխումների համար մեծ գումարները, իսկ այսօր, երբ եկել է ժամանակը, որ պետ է այդ գումարները ծառայեն իրենց նպատակին, պետությունը, փաստորեն, իր պարտականությունը չի կատարում, ցանկանում է այդ պարտավորությունները դնել փաստաբանի վրա:

Սա անընդունելի է»,- ասաց փաստաբանը և հավելեց, որ Հայաստանը լուրջ խնդիրներ կունենա, եթե նախագիծը օրենք դառնա. «Եթե ժամանակին մենք ինքներս էինք գործադուլ անում` պաշտպանելու մեր իրավունքները, ապա այսօր պետությունը մեր փոխարեն կազմակերպում է այդ գործադուլը»: