Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատամարտիկները կոչով դիմում են եկեղեցուն (տեսանյութ)

Հասարակություն
26e30e875cebb1d88fc52395413a639b

Երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու կոչով փողոց դուրս ելած ազատամարտիկներն այսօր նշում էին թարգմանչաց տոնը՝ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում: Իրենց միանալու կոչով այսօր նրանք դիմեցին նաեւ Հայ Առաքելական եկեղեցուն հիշեցնելով, որ ամենաօրհասական պահին եկեղեցին միշտ կանգնել է ժողովրդի կողքին։

Ազատամարտիկ Աբգար Գրիգորյանն ասում է. «Խաչը տրվեց վանականին, որպեսզի նա դրանով օրհնի ժողովրդին, աղոթի ժողովրդին, կանգնի ժողովրդի կողքին, պետք եղած դեպքում խաչը սուր դարձնի, ինչպես Եղիշեն է անում Ավարայրում, խաչը դրա համար է, կաթողիկոսը դրա համար է»։

Մեղադրանքին, թե եկեղեցին հեռացել է ժողովրդից՝ Սիմեոն Քահանան հակադարձեց. «Եկեղեցին այսօր ներկա է բանակում, եկեղեցին այսօր ներկա է դպրոցում, եկեղեցին ունի իր պաշտոնական ալիքը, որ գրեթե 24 ժամ քարոզչություն է իրականացնում»։

Քահանայի խոսքերը զայրացրեցին ազատամարտիկ Աբգար Գրիգորյանին. «Ժողովուրդը սրբագործում է մարդկանց, որոնք իսկականից ժողովրդի համար են ծնվել , թե չէ՝ պատահական, բանակում տերտեր ունենք, բանակին գեներալ է պետք, դպրոցին քահանա պետք չի , դպրոցի ուսուցիչ է պետք, որ չունենք»։

Իրավիճակը փորձեց հանդարտեցնել «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը։ Նա կարծում է, որ ազատամարտիկների պայքարը ազնիվ է և հանուն հայրենիքի, ուշ, թե շուտ եկեղեցին կկանգնի ազատամարտիկների կողքին։