Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր աղջիկ երեխայի օրն է

Հասարակություն
04abfc7d2c0d5bf9c7e3e0479e303fb8

Աշխարհում արդեն երկրորդ անգամ հոկտեմբերի 11-ին նշվում է Աղջիկ երեխայի միջազգային օրը:
Այդ օրը փորձում են անդրադառնալ աղջիկ երեխաներին հատուկ հիմնախնդիրներին, որոնք մոլորակի տարբեր վայրերում տարբեր են՝ մի տեղ դա վաղաժամ ամուսնությունն ու ծննդաբերությունն է, մյուս տեղում՝ կրթությունից զրկելը, երրորդում՝ սեռական օրգանների ծիսական խեղումը: Հայաստանում աղջիկ երեխաների առջև յուրահատուկ կերպով ծառացած, թերևս, մեծագույն խնդիրը հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումներն են, որի պատճառով մեր երկրում ամեն տարի չի ծնվում մոտ 1400 աղջիկ:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակ