Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այրել ոչ թե Փոստանջյանի մարմինը, այլ՝ արարքը

Հասարակություն

«Հայոց արծիվներ» ՀԿ նախագահ Խաչիկ Ասրյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասում է, թե ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա այրելու վերաբերյալ արտահայտած խոսքերը բացառապես փոխաբերական իմաստ են ունեցել:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Խոսքերիս չափազանցված խստությունը աննպատակ չի եղել, քանզի ես նկատի եմ ունեցել խարույկի վրա այրել ոչ թե Զարուհի Փոստանջյանի ֆիզիկական մարմինը, այլ նրա կատարած արարքը, երևույթը: Սա՝ ի գիտություն:


Զարուհի Փոստանջյանին ուղղված իմ խոսքերը ամբողջությամբ վերաբերում են բոլոր նրանց, ովքեր հայոց պետականության, հայ ժողովրդի անվտանգության գործընթացները Երկիր մոլորակի ժողովուրդների առջև վտանգում են ամեն օր՝ լրտեսության համար՝ իրենց երեսուն արծաթով գնած ու վարձատրած աշխատավարձի ու այլ չբացահայտած երևույթների համար....»։

Հիշեցնենք, Զարուհի Փոստանջյանը դիմել էր ՀՀ ոստիկանապետին՝ ահազանգելով, որ իր ընտանիքի անվտանգությանը վտանգ է սպառնում։