Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զզվանքը՝ ծխախոտից հրաժարվելու միջոց

Հասարակություն
8c15d53cff7737a9b8b4cb7beb93c3b0

Հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանի խոսքերով` ծխելը պայմանավորված է ֆիզիկական և հոգեբանական կապվածությամբ,որն ավելի մեծ է , քան ալկոհոլի դեպքում։

Հոգեբանի կարծիքով` մարդիկ շատ հեշտությամբ կարող են ձերբազատվել այդ սովորությունից, եթե իսկապես ցանկանան. «Երբ մարդն իմանում է, որ իրեն ծխելը խստիվ արգելված է, նա առանց որևէ պահանջի ձերբազատվում է այդ կախվածությունից: Ծխելը քաղցկեղի, ինֆարկտի և բազմաթիվ հիվանդությունների պատճառ է: Ցավն այն է, որ ծխողների մեծ մասը դա չի գիտակցում և մատների արանքով է նայում այս խնդրին»

Հոգեբանը բերեց սեփական օրինակը՝ նշելով , որ ինքը նույնպես առողջական խնդիրներ է ունեցել, դա գիտակցելով՝ դադարել է ծխել և ընդամենհ 20 րոպե հետո մոռացել է ծխախոտի մասին:

Խուդոյանը սա կապում է հոգեբանական վիճակի հետ. «Դա ներշնչանք է, նույնն է եթե որոշեմ, որ գլուխս պատին խփելուց հաճույք եմ ստանալու, հաստատ հաճույք կստանամ»:

«Ծխելու դեմ պայքարում ամենալավ օգնականը ինքնաներշնչանքն է, պետք է ասոցացնել մի բան, որից շատ զզվում ես, ծխախոտի հետ»,- ավելացրեց հոգեբանը:

Հիշեցնենք, որ Հայաստանը 2004 թվականի հոկտեմբերի 12-ին միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիային, որը հանրային առողջության ոլորտում առաջին գլոբալ համաձայնագիրն է, այն ուժի մեջ է մտել 2005 թվականի փետրվարի 28-ից: