Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հյուսիսային պողոտան՝ Վարպետների քաղաք (տեսանյութ)

Հասարակություն

Արդեն 30 տարի քանդակագործությամբ զբաղվող Վահան Շիրոյանը ցավով է նշում, որ Հայաստանում արհեստին աջակցելու նախադրյալներ չկան։

«Հասկանում ես, որ շատ կարեւոր գործ ես անում, բայց կողքից աջակցություն պետք է լինի, որ գնահատականը քեզ բավարարի, թեկուզ կարեւոր չէ, որ դա լինի ֆինանսական, ուղղակի գնահատվի, որ դու այդ անձնավորությունն ես, կատարում ես այսպիսի աշխատանք, որը ինչ- որ ժամանակ հետո կլինի ազգային արժեք»,- այսօր «Ա1+»-ին հայտնեց Վահան Շիրոյանը։
Քանդակագործն այսօր մասնակցում էր Էրեբունի- Երեւանի հիմնադրման 2795 ամյակի առիթով Հյուսիսային պողոտայում բացված «Վարպետների քաղաք» միջոցառմանը։
Բացի քանդակագործներից, այստեղ իրենց ձեռքի աշխատանքներն էին ցուցադրում խեցեգործները, գորգագործները եւ զարդեղեն պատրաստողները։

Այստեղ երեխաներն ակամայից դառնում էին խեցեգործներ եւ իրենց նախասիրությամբ տարբեր իրեր պատրաստում։
Սակայն այս ամենին զուգահեռ՝ Հյուսիսային պողոտայում Երեւանին նվիրված երգեր էին հնչում, ինչից հատկապես ոգեւորվել էին փոքրիկները։