Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեղերի GMP լիցենզիան դեռևս պարտադիր չէ (տեսանյութ)

Հասարակություն
aa8f38d60517f4ccbab8a0003996014c

«Դեղարտադրողներն աշխատում են օրինական դաշտում։ Դեղարտադրողների՝ օրինական դաշտում լինել-չլինելու մասին խոսք ընդհանրապես չկա։ Դա աբսուրդ է»,- այս տեսակետն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը։


Բանն այն է, որ ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Վիգեն Թոփուզյանը մոտ մեկ շաբաթ առաջ հայտարարել էր, որ մեր արտադրողներից ոչ ոք այսօր չունի սեփական դեղ արտադրելու թույլտվություն, սակայն շարունակում է արտադրել. «Դուրս է գալիս՝ օրենքից դուրս ենք, արտադրողի շահերին դիպչում են, ինչ-որ բան էն չի: Թույլտվության համար պետք է համապատասխան ստուգում անցկացվի»։ԲԱցի այդ, նա նշել էր, որ այսօր Հայաստանում ոչ մի դեղարտադրող ընկերություն չի կարողանում ստանալ «ՋԻ-ԷՄ-ՓԻ» լիցենզիա, որ թույլ է տալիս դեղ արտադրել և արտահանել:


«Ներմուծող և դեղարտադրող բոլոր ընկերությունները լիցենզավորված են և աշխատում են օրենքով, իսկ ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե արտադրողները և ներմուծողները հակաօրինական գործունեությամբ են զբաղվում, մեղմ ասած չեն համապատասխանում իրականությանը»,- ասվածին հակադարձում է
Սամվել Զաքարյանը։ Անդրադառնալով նաև «ՋԻ-ԷՄ-ՓԻ» լիցենզիային, նա ընդգծեց, որ իրենք երբեք չեն էլ հայտարարել, որ դրանից որևիցե մեկն ունի։ «Արդեն երեք կազմակերպություն մոտ ապագայում կունենա այդ լիցենզիան, որովհետև հայտարարել են, որ ուզում են ունենալ»,- նշեց պարոն Զաքարյանը՝ պարզաբանելով, որ դեղարտադրության լիցենզիան կապ չունի այդ լիցենզիայի հետ։
Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը եւս պարզաբանում էր ներկայացրել՝ նշելով, որ անօրինականություն ոլորտում չկա։

Ինչպես հիշեցրեց «Լիկվոր» ընկերության նախագահ Սերգեյ Մաթևոսյանը, Կառավարությունը որոշում է ընդունել, որ բոլոր դեղարտադրողները 2013թ հունվարից պետք է ունենան «ՋԻ-ԷՄ-ՓԻ» լիցենզիա.. «Ցանկացած դեղարտադրող ընկերություն պարտավոր է աշխատել «ՋԻ-ԷՄ-ՓԻ» ստանդարտների ներքո՝ լինի յոդ, քսուք, թե ուրիշ մի բան»: Հայաստանում այսօր գործում է 17 լիցենզավորված դեղարտադրող ընկերություն։ Ակտիվ գործունեություն ծավալում են 7-ը։