Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վատ ապրանքն աղբամանը մի նետեք»

Հասարակություն
66f964553d3ddf1846e19509aa1e82a8

«Վատ որակի սնունդը տեղական շուկայում չի վերանում նաեւ սպառողի մեղքով», -վստահ է հանրային խորհրդի անդամ Դոնարա Ալեքսանյանը։ Ըստ նրա պետք չէ միայն մեղադրել սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչությանը, քանի որ նրանք սենյակում նստած չեն կարող իմանալ, թե ինչ սննդամթերք է արտադրվում. «Եկեք մենք էլ օգնենք։

Ոչ թե աղբը նետենք գնված անորակ ապրանքը, այլ տանենք լաբարատոր հետազոտության, տանք տեսչությանը, դիմում գրենք, որ նրանք էլ զբաղվեն այդ գործերով։ Իհարկե, պետք է տեսուչներն էլ պետք է ստուգումներ անցկացնեն, բայց ասող է պետք, իսկ մեր սպառողները ալարում են գնան, ասում են միեւնույնն է, ոչ մի բանի չենք հասնի, խանութ անգամ չեն վերադարձնում վատ ապարանքը»։

Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Արման Արարատյանը հորդորում է սպառողներին, որ նրանք պահանջեն տվյալ սննդամթերքի սերտիֆիկատը, ինչը վկայում է այն մասին, որ տվյալ ապրանքն անցել է փորձաքննություն: