Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղացին «նիսյա»-ով է ուտում

Հասարակություն
79b8714d4410abf31be086d219be46b5

Հայանիստ համայնքի Գետաշեն թաղամասի բնակիչները հսկայական  պարտքեր են կուտակել՝ հաց, մակարոն, ձեթ, կոնֆետ, սուրճ, ծխախոտ և այլ առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելով։ Իսկ  պարտքերը  մարում են թոշակից- թոշակ։

Տիկին Զինան (նկարում) երկու ամիս է, ինչ սեփական տանն առևտուր է անում։ Երկու ամսվա ընթացքում պարտքերի  երկրորդ  տետրն է լրացնում։ Նրա խոսքերով՝ իր խանութից օգտվող ընտանիքներից շատերը մինչև 30 - 40 000 դրամի պարտքով սնունդ են գնում. «Նյութապես շատ վատ են ապրում, ոչ սեփականաշնորհված հող ունեն, ոչ էլ, նիսյան մի քանի ամսից են տալիս, ով որ «փարոս» ու թոշակ չի ստանում, դրանց վիճակն ավելի վատ է, դրանք շատ են ուշացնում, մարդ էլ կա՝ ամաչում է նիսյա տանի», - տեղեկացրեց խանութպանը։

Գյուղացիներից Ալվինա Ազիզյանն ասում է, որ ինքը խանութից օրվա ուտելիքը պարտքով է վերցնում։ Ստացած թոշակով մի կերպ ամսվա կուտակած պարտքերն է փակում. «Հացն էլ ենք նիսյա բերում, հացերն էլ իսկի չի ուտվում, վատ որակ ունի»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց նա։

Համայնքի բնակիչներից Մելսիկ Հարությունյանն էլ նկատում է՝ գյուղը դատարկվում է աշխատանք չլինելու պատճառով.«Ոչ մի հարմարություն չկա, որ մարդիկ յոլա գնան, չգնան Ռուսաստան»։