Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռազմիկ տատը հետեւում է վարչապետի խորհուրդներին (տեսանյութ)

Հասարակություն
e1852f52e8e64dfa1e9d381e7f60c465

83-ամյա Նինա Կոստանդյանն ապրում է Օձունում։ Օձունում բոլորը նրան որպես Ռազմիկ տատ գիտեն: Փաստաթղթային անունով նրան գյուղում չեն ճանաչում: Թե ինչպես են նրան տղամարդու անունով սկսել կոչել, ոչ- ոք արդեն չի հիշում: Ենթադրում են միայն, որ հետպատերազմյան տարիներին է անունը դրվել ու մնացել: Հավանաբար նախախնամության կամքով է եղել, որովհետեւ այս կինն իսկական ռազմիկ է՝ պայքարում է, աշխատում ու շեն ու լիքը պահում իր տունը։