A
A
Ա. Զոհրաբյան. «Չեմ վճարելու պետական տուրք»
ՀՀ Փաստաբանների միության նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել Ֆեյսբուքի իր էջում. «Հարգելով փաստաբանի մասնագիտական արժանապատվությունը` ՈՉ ԵՄ ԱՍՈՒՄ պետական մարմնի կողմից փաստաբանների հաշվառման գրանցամատյան ներդնելու և տարեկան 60.000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ պետական տուրք վճարելու պարտականություն նախատեսող` ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված օրենքների նախագծերին:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՄ, որ չեմ հաշվառվելու պետական մարմնի կողմից վարվող գրանցամատյանում և չեմ վճարելու պետական տուրք: ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ ՀՀ փաստաբանների պալատից պետական գրանցամատյանում փաստաբանների հաշվառման հետ կապված որևէ գործողություն չիրականացնել:
Փաստաբան Արա զոհրաբյան (արտոնագիր թիվ 80)»։