Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթերից պետք է անաղարտ հայերեն հնչի»

Հասարակություն
8a9345155128de056841b426d35befed

Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Աստղիկ Ավետիսյանը «ՄԵդիակենտրոն»-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ցավով նշել է, որ այսօր եթերում պակասում են մասնագիտացված հաղորդումները. «Ցավում եմ, որ «Հայրենիք» հեռուստաընկերությունը այլևս չկա: Այդպիսի հեռուստաընկերություն մեզ պետք է, որովհետև ի վերջո մեր զարգացումը գնալու է դեպի մասնագիտացված հաղորդումներ»։


Աստղիկ Ավետիսյանը կարեւոր է համարում, որ եթերից հնչի անաղարտ հայերեն.
«Եթե եթերում պարբերաբար լսվի մաքուր հայերեն, դա կդառնա կենսական անհրաժեշտություն»։