Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վիլնյուսում հնարավոր չի լինի ստորագրել փաստաթղթերը»

Հասարակություն
3df0668939c3cd2ab420451cef3e56c8

Սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո Վիլնյուսում հնարավոր չի լինի ստորագրել այն փաստաթղթերը, որոնք նախատեսված էին: Այսօր «Արեւելյան գործընկերության չորս տարիները` արդյունքներ եւ մարտահրավերներ:

Հայաստանի քաղաքական գործիչների եւ փորձագետների տեսակետները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:

Նրա խոսքերով՝ Եվրամիությունն անհամբեր սպասում է Հայաստանի առաջարկներին. «Չորս տարվա համաձայնությունները, բանակցությունները չեն կարող հերքվել»։

Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հատուկ դեսպանորդ Պետեր Մարեշն էլ նկատեց, որ իրավիճակ է փոխվել. «Չենք կարող ձև անել, թե ոչինչ չի եղել։ ԵՄ-ում այսօր բոլորս փորձում ենք վերլուծել իրավիճակը: Ժողովներ են լինում ամեն օր: ԵԽ-ն գրեթե մշտապես քննարկում է հայկական հարցը, խնդիրը:

Վերջնական որոշման չենք եկել: Սա գործերի նորմալ ընթացքը չէ, չենք կարող ձեւացնել`թե ոչինչ չի եղել: Բրյուսելում տրամադրությունները վատ չեն, մենք լավ էլ հասկանում ենք իրավիճակը, որում դուք հայտնվել եք եւ ցանկանում ենք հայերին պահել մեր կողքին: Բայց դա այլեւս չենք կարող անել այնպես, ինչպես նախկին վիճակում էր ենթադրվում»,-նշեց պարոն Մարեշը։