Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անասունների հետ սեռական կապն է՞լ կթույլատրեն (տեսանյութ)

Հասարակություն
e01c006334337688d4c8fe462c8ab642

«Քրիստոնյաներն ընդդեմ մարդկանց համարակալման» միության նախագահ Խաչիկ Ստամբոլցյանն անդրադարձել է «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքին։ «Ամբողջ աշխարհում խնդիր է դրված` մարդուն համարակալել, դարձնել կենդանի, դեմ դուրս գալ աստվածային բոլոր օրենքներին եւ հասարակությունը դարձնել կառավարելի:Բոլոր միջազգային կազմակերպությունները խնդիր են դրել մարդկությանը ոչնչացնել, թողնել մեկ միլիարդ եւ կառավարել: Դրա համար օգտագործում են բոլոր միջոցները` արաբական գարուն, գունավոր հեղափոխություններ»,- ասաց Խաչիկ Ստամբոլցյանը:

Ըստ նրա, «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման» մասին օրենքը նույնասեռականներին աջակցելու առաջին քայլն է. «Սրանից հետո գալու է հատուկ օրենք գենդերի մասին, որ թույլ տան միասեռականներն ամուսնանան, հետո օրենք, որտեղ երեխային դաստիարակելու իրավունք էլ չունես, խոսեցիր՝ երեխան կզանգի ոստիկանություն, կգան երեխային կօտարեն, կհանձնեն միասեռականներին որդեգրության»:

Քրիստոնյաների միության ղեկավարին անհանգստացրել է, որ Եվրոպայում փորձ է արվում թույլատրել ազգականների ամուսնությունը. «Ամուսնության իրավունք տան հորը դստեր, մորը՝ որդու հետ: Սա էլ անվանում են ընտանեկան ինտիմ: Օբաման 2 տարի առաջ օրենք է ստորագրել, պաշտոնական հայտարարել ` զինվորներն իրավունք ունեն սեռական հարաբերություն ունենալ կենդանիների հետ, բայց եթե կենդանին 750 ամիս փոքր է, չի կարելի... էս ամենը չոքելու է բոլորիս դռների առջեւ, մեր երեխաների առջեւ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝