Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տնական հավկիթն ընդդեմ գործարանայինի

Հասարակություն
ce8a428342247a6b2d8ca7a5692c1086

Տնական հավկիթը այսօր մայրաքաղաքի առևտրի կենտրոններում վաճառվում է 80-90 դրամով։ Սակայն նույն տնական հավկիթը գյուղացին վաճառում է 60 դրամով։ Էռնա Ավագյանը հավկիթը վաճառում է հենց իր բակից։ Թարմ հավկիթների համար սահմանած 60 դրամը տիկին Էռնան նորմալ է համարում թե իր, թե գնորդի համար։

Գյուղացուն զայրացնում է այն, որ հենց նույն հավկիթը վերավաճառողների ձեռքն անցնելով՝ կրկնակի թանկանում է։ Տիկին Էռնայի խոսքերով՝ գյուղացու ապրանքի գինը որոշողը վերավաճառողներն են. «Տանում եմ շուկա, վերավաճառողները էժան գնով ձեռքիցս առնում են՝ իրանք թանկ կրակի գնով ծախում», - մտահոգվում է գյուղացին «Ա1+»-ի հետ զրույցում։

Տիկին Էռնան նաև ասաց, որ ձմռանը չի պատրաստվում հավկիթի գինը բարձրացնել. Վախենում են, որ գնորդ չի լինի։

Հիշեցնենք, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հոկտեմբերի 16-ի մոնիթորինգի ընթացքում հավկիթի շուկայում թանկացումներ է արձանագրել։ Համաձայն այդ տեղեկատվության՝ գործարանային հավկիթի գինը բարձրացել է 5- 7 դրամով՝ 65- 67 դրամից դառնալով 72։