Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպասում են «Հարսնաքարի գործով» մյուս տուժողներին

Հասարակություն
74834d7be33ef9a386205f914e1f16ca

Թեեւ սպասվում էր, որ «Հարսնաքարի գործով» դատավարության ժամանակ դատախազ Արմեն Մալխասյանը պետք է միջնորդություն կամ նոր ճառ ներկայացներ, սակայն դատավարության հենց սկզբում ասաց, որ որեւէ միջնորդություն չունի։


Հիշեցնենք, որ դատավարությունը վերսկսվել էր ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի ցուցմունքից հետո, երբ վերջինս հայտարարել էր, թե ինքն է անձամբ հարվածել Վահե Ավետյանին։
Դատավոր Դավիթ Հարությունյանն այսօր նշեց, որ իրավիճակ է փոխվել, դատաքննությունը վերսկսվել է, և ամբաստանյալները նոր ցուցմունքներ են տվել, ուստի պետք է հարցաքննել գործով տուժողներին։


Այս պահին դատական նիստը հետաձգվել է, տուժող կողմի ներկայացուցիչները փորձում են կապ հաստատել տուժողների հետ, որպեսզի ներկայանան եւ ցուցմունք տան։