Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մուրացիկ երեխային գումար տա՞լ, թե՞ ոչ

Հասարակություն
47ea6bc6230b7646f58b9057ab7bfbf9

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտից մեկնարկեց «Մի՛ կործանեք իմ ապագան» խորագրով քայլերթ։


Ակցիայի ընթացքում մասնակիցները հարցումների միջոցով փորձեցին պարզել, թե մեր քաղաքացիները մուրացիկ երեխաների հանդիպելիս գումար տալիս են, թե ոչ: Արդյունքում 100 հարցվածներից 70-ը պատասխանեցին այո, և միայն 30-ը՝ ոչ:


Քայլերթի ընթացքում մասնակիցները փորձեցին բացատրել անցորդներին, որ դրանով իրենք ոչ թե նպաստում են նրանց բարեկեցությանը, այլ հակառակը՝ սովորեցնելով հեշտ գումար աշխատել մղում են փողոց և մարում են նրանց մեջ սովորելու, իսկ հետագայում նաև աշխատելու ձգտումը:


Քայլերթ-ակցիան իրականացվեց «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական կազմակերպության և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի «Մի՛ կործանեք իմ ապագան» մուրացիկ երեխաների աջակցության համատեղ ծրագրի շրջանակներում:


Պաշտպանի գրասենյակ