Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ում է պարտք «Սթար»-ը

Հասարակություն
b45c6144adf27480ade02fba48150b01

«Սթար» սուպերմարքեթներից տուժած 129 պարտատեր դատարանում ներկայացրել են իրենց պահանջները:

Ուսումնասիրելով պարտատերերի ցուցակը՝ հայտնի է դառնում, որ միայն «Պեռնո Ռիկար Արմենիա», «Երեւանի Գարեջուր», «Արտֆուդ», «Իջեւանի գինու եւ կոնյակի գործարան», Երեւանի «Շամպայն գինիների գործարան», «Օրանժ Արմենիա» ընկերությանն ու «Բորոդինո» պահածոների գործարանին միասին վերցրած «Սթարը» պարտք է 234 միլիոն դրամից ավելի գումար:

Aravot.am-ի հետ զրույցում «Սթար Դիվայդ» ընկերության սնանկության գործով կառավարիչ նշանակված Արման Սարգսյանն ասաց, որ գործընթացի այս փուլում հստակեցվել է միայն պահանջ ներկայացրած պարտատերերի ցանկը: Համաձայն այդ ցանկի, «Սթարը» մի շարք գործարաններից, անհատ ձեռներեցներից, բանկերից, ապահովագրական ընկերություններից բացի, պարտք է նաեւ պետական եկամուտների կոմիտեին: Նրա հարկային պարտավորությունները, համաձայն ՊԵԿ-ի ներկայացրած պահանջի, կազմում են մոտ 82 միլիոն դրամ:

«Սթարը» պարտք է նաեւ «Հայինկասացիա» ընկերությանը` 527 հազար 136 դրամ: Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիա»-ին պարտքը կազմում է 44 հազար 477 դրամ, «Եվրոթերմ» ընկերությանը` 16 միլիոն 536 հազար 641 դրամ, «Չանախ» ՍՊԸ-ին «Սթարը» պարտք է 25 միլիոն 410 հազար 769 դրամ:

«Մանանա Գրեյն»-ը սուպերմարքեթների ցանցից չի կարողացել ստանալ իր մատակարարած ապրանքի դիմաց կուտակված 10 միլիոն 615 հազար 650 դրամը: Անհատ ձեռնարկատեր Արտակ Սաֆարյանին «Սթարը» չի վճարել 595 հազար 300 դրամ: «Բարի Սամարացի»-ին պարտք է մնացել 50 միլիոն 508 հազար 121 դրամ: 450 հազար դրամի պարտավորություն էլ «Սթարն» ունի «Պանորամա Էյեմ» ընկերության հանդեպ:

Գագիկ Բոյախչյանին չի վճարել 4 միլիոն 320 հազար դրամ, «Թալգրիկ» ՍՊԸ-ին` 35 միլիոն 627 հազար 471 դրամ: «Մեղրու պահածոների գործարան»-ի մատակարարած ապրանքի դիմաց սուպերմարքեթների ցանցը գործարանին պարտք է մնացել 1 միլիոն 452 հազար դրամ:

Պարտատերերի ցանկի հստակեցումից հետո միայն ուսումնասիրություն կկատարվի, թե սնանկ ճանաչված «Սթարը» որքան գույք կամ այլ միջոցներ ունի:

Այլ մանրամասներ՝ այստեղ