A
A
Ազատամարտիկները հանդիպեցին քաղաքական ուժերին
Ազատամարտիկներն ու քաղաքական ուժերն այսօր նստեցին նույն սեղանի շուրջ՝ երկրի առջեւ ծառացած խնդիրները քննարկելու։ Հրավիրված կուսակցություններից բացակայում էր միայն մեկը՝ ՀՅԴ-ն։
Ազատամարտիկները չէին հրավիրել միայն ՕԵԿ-ին եւ «Ազգային միաբանությանը»։
Քաղաքական ուժերի ներկայացուցիչներն իրենց տեսակետները հայտնեցին կեղծված ընտրությունների, երկրի ծանր սոցիալ-տնտեսական վիճակի մասին։ Հաջորդ քննարկմանը ազատամարտիկներն արդեն իրենց կներկայացնեն ելքեր ստեղծված իրավիճակից եւ իրենց աջակցող ուժերի հետ հանդես կգան համատեղ հայտարարությամբ։
Մանրամասներ՝ կից տեսանյութում