Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Առաքելյանը կդիմի Եվրադատարան

Հասարակություն
d0f8c69532a3ecb9f2667267262d8df4

Երկու տարուց ավելի ՀԱԿ-ն ու նրա համակիրներն ամեն ուրբաթ հավաքվում էին գլխավոր դատախազության մոտ՝ ի պաշտպանություն Տիգրան առաքելյանի ։ Այսօր այստեղ էր անձամբ Տիգրան Առաքելյանը։

Արդյո՞ք Տիգրան Առաքելյանի ազատությունն այս կառույցից էր կախված։
«Իրականում ոչ,-ասում է Տիգրանը,- այս կառույցից չէր կախված իմ ազատությունը, ես կասեմ՝ իմ անազատությունն էր կախված այս կառույցից»։

4 օր առաջ ազատ արձակված 32-ամյա Տիգրան Առաքելյանը վստահեցնում է` կալանավայրում միշտ զգացել է ակցիաների շունչը. «Ավելի ուժեղ էի ինձ զգում, հասկանում էի, որ մարդիկ իրավունքի կողքին են կանգնած, մարդիկ պայքարում են և չեն թույլատրում երկրում քաղբանտարկյալի գոյություն»։

Ճարտարապետաշինարարական համալսարանի ուսանող, ապագա ճարտարապետ Տիգրան Առաքելյանն իրեն լիարժեք ազատ չի զգում, չգիտի՝ վաղն ինչ է իրեն սպասում։ Այս օրերին դեռ փորձում է կարոտն առնել ընկերներից եւ հարազատներից։

Պաշտոնական վարկածով՝ Տիգրանն ազատազրկվել է ոստիկանին հարվածելու համար։ Անազատության ընթացքում զբաղվել է ինքնակրթությամբ եւ հետեւել քաղաքական անցուդարձին։ Զուգահեռ շարունակելու է պայքարը իր ոտնահարված իրավունքները վերականգնելու համար. «Մենք դիմելու ենք վճռաբեկ, հետո եթե որևէ բան չստացվի՝ Եվրադատարան»։

2007թ.-ից Հայ ազգային կոնգրեսի կողքին կանգնած Տիգրանը Առաքելյանը չի զղջում քաղաքական իր ընտրության համար։

Ազատության մեջ հայտնվելուց հետո դեռ չի հանդիպել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին։