Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մրգերից մինչև սփռոցներ՝ Հյուսիսային պողոտայում

Հասարակություն

 

Մրգեր, խոտաբույսեր, կավե ամաններ, գդալներ, պայուսակներ, սփռոցներ. Հյուսիսային պողոտայի անցորդները հնարավորություն ունեն ձեռք բերել այս ամենը։

Հյուսիսային պողոտայի սկզբնամասում «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը կազմակերպել էր՝ «Աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառ» միջոցառումը։

Կազմակերպության ծրագրերի համակարգող Անահիտ Մանուկյանն «Ա1+»-ին հայտնեց, որ տոնավաճառին մասնակցում են հանրապետության ավելի քան 30 ավագ դպրոցների լավագույն աշակերտական ընկերությունների ներկայացուցիչներ։

Դրան մասնակցում են աշակերտներ Երևանից եւ Հայաստանի բոլոր մարզերից։

«Աշակերտները հնարավորություն են ունենում ներկայացնել իրենց գործարար ընկերությունների արտադրանքները։ Տոնավաճառը կրթական ծրագիր է»,-ասաց Անահիտ Մանուկյանը՝ նշռլով, որ դրա նպատակն է աշակերտներին կայուն տնտեսագիտական գիտելիքներով ապահովելը։

Անահիտ Մանուկյանը շեշտեց, որ տոնավաճառից գոյացած դրամական միջոցների մի մասը կուղղվի տարբեր բարեգործական ձեռնարկների իրականացմանը։