Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեդիա կենտրոնը» նոր կայք ունի

Հասարակություն
a373ed7dbb5d195bd902424beea50b1f

«Մեդիա կենտրոնի» կայքն արդեն հասանելի է: www.media-center.am -ը գործընկերների հետ համագործակցության նոր ձև է առաջարկում:
Նորաստեղծ կայքը հնարավորություն է տալիս առցանց միջոցառում գրանցել՝ ընտրելով օր և ժամ: Կայքի օրացույցում տեսանելի են տեղի ունենալիք միջոցառումները և դեռևս չզբաղեցված օրերը: «Մեդիա կենտրոնն» ամենասեղմ ժամկետում կարձագանքի ներկայացված հայտին:
Ասուլիսներ, քննարկումներ, բանավեճեր. «Մեդիա կենտրոնը» կազմակերպում և լուսաբանում է` արդեն սեփական կայքում: www.media-center.am -ում տեղադրված տեսագրությունները, լուսանկարները և ինֆոգրաֆները բաց են հանրային օգտագործման համար` «Մեդիա կենտրոնին» հղումով:

www.media-center.am կայքում կարելի է բաժանորդագրվել և ստանալ կենտրոնի հրապարակումները: Ակումբը նաև անդամակցություն է առաջարկում: Անդամակցությունն անվճար է և ենթադրում է մի շարք առավելություններ` առաջնահերթություն «Մեդիա կենտրոնում» միջոցառում կազմակերպելիս, կենտրոնի համակարգիչների և այլ ռեսուրսների օգտագործում, մարզային միջոցառումներին անվճար փոխադրումներ և այլն:
«Մեդիա կենտրոնն» ազատ հարթակ է՝ խթանելու երկխոսություններն ու քննարկումները քաղաքացիական խմբերի, հասարակական և միջազգային կազմակերպությունների, փորձագետների, քաղաքական գործիչների և լրատվամիջոցների միջև: