Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շրջիկ կրկեսը հանդիսատեսի պակաս չունի (տեսանյութ)

Հասարակություն
ba9a5ae53d1aa550d5e3fd8c5f46ed88

Քանի դեռ Երեւանի կրկեսի նոր շենքը կառուցվում է, կրկեսի սիրահարներին զբաղեցնում են շրջիկ կրկեսի կենդանիներն ու դերասնաները։

Արդեն 4 ամիս է Երեւանում շաբաթը երեք օր գործում է շրջիկ կրկես։

Այցելուների պակաս, ինչպես «Ա1+»-ին հայտնեց Շրջիկ կրկեսի գեղարվեստական ղեկավար Գեւորգ Գրիգորյանը` բոլորին հայտնի ծաղրածու Գոշան, կրկեսը չունի։

Տոմսերի գները տատանվում են 1500-ից 3000 դրամի սահմաններում, բայց, գեղարվեստական ղեկավարը վստահեցնում է, որեւէ մեկը չի դժգոհել տոմսերի գներից։

«Սոցիալական վիճակից ելնելով, մենք ընտրել ենք ոսկե միջինը»,- նշեց նա։

Շրջիկ կրկեսն 15 տարի շարունակ Հայաստանում չի եղել։ Ի դեպ, Գեւորգ Գրիգորյանը ասում է, որ իրենց վերադարձը պայմանավորված չէ հիմնական կրկեսի նորոգմամբ։

Ըստ նրա՝ ամենուրեք կա շրջիկ կրկես՝ անկախ նրանից հիմնական կրկեսը կա, թե՝ ոչ։