Մահացել է լրագրող Գենոֆիա Մարտիրոսյանը
Մինչ ընկերներն ու ելք էին փնտրում, այս գիշեր մահացել է Ճանաչված լրագրող Գենոֆիա Մարտիրոսյանը (ընկերների համար՝ պարզապես Ժենյա) ։
Մի քանի շաբաթ առաջ հայտնի էր դարձել, որ հանկարծահաս հիվանդության հետեւանքով նրա կյանքի միակ փրկությունը Գերմանիայի Քյոլնի հիվանդանոցում շտապ վիրահատության եւ բուժման կուրսն անցնելն է, ինչի համար ֆինանսական մեծ միջոցներ են անհրաժեշտ` 60 հազար եվրո գումար:
Հոկտեմբերի 26-իբ Կամերային երաժշտության տանը պետք է կայանարար բարեգործական համերգ, որի նպատակն է գումար հայթայթել նրա կյանքը փրկելու համար:
Գենոֆիա Մարտիրոսյանը շուրջ երեսուն տարի իր ավանդն է մատուցել հայկական լրագրությանը: 1984թ-ից սկսած աշխատել է տարբեր պարբերականներում, այդ թվում՝ «Կոմսոմոլեց», «Ռեսպուբլիկա Արմենիա» եւ «Առավոտ» թերթերում: Հանդիսացել է «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթի փոխխմբագիրը, 10 տարի անընդմեջ «Առավոտ» թերթի առաջնորդողների հեղինակն էր, իսկ 2003-ից՝ «Աֆիշա» ամսագրի, այնուհետեւ՝ «Հայաստանի Զրուցակից» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը:
«Ա1+»-ը ցավակցում է նրա ընտանիքին, հարազատներին, ընկերներին։