Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բեռնատարը կողաշրջվել է

Հասարակություն
252e1a3f76bb552d89b352bf26c07d64

Հոկտեմբերի 22-ին, ժամը 13.05-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի 86-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. տուժածներ չկան, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Թերմոռոս Ար» ՍՊԸ-ին պատկանող «Մերսեդես» մակնիշի 627 ՍՍ 63 պետհամարանիշի բեռնատարը (վարորդ Մ. Մ.` ծնվ. 1982 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տեղի է ունեցել վառելիքի արտահոսք:

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։