Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրապարակի վերակառուցման հերթական քայլը

Հասարակություն
8a24d1f7244819e8df75f5d9cb508693

ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում այսօր բացվեց Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի ճարտարապետական բաց մրցույթի ցուցահանդեսը:

Ներկայացվել են 13 աշխատանքներ: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 22-ը. «Աշխատանքները, որ ներկայացված են ունեն ծածկագրեր, և ես էլ ձեզ և մյուսների նման տեղյակ չեմ` մեկ հոգի է ներկայացրել, թե ճարտարապետական արվեստանոց է հանդես եկել»,- տեղեկացրեց Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի գիտքարտուղար Անի Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթը հայտարարեց դեռևս մայիսի 29-ին:

Այն դժգոհության ալիք բարձրացրեց, նախագծին դեմ դուրս եկող ճարտարապետներ պնդում էին, որ Հանրապետության հրապարակը ենթակա չէ վերակառուցման և սա քաղաքապետարանի հերթական բիզնես նախագիծն է:

 

Մանրամասներն ավելի ուշ։