Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Պետրոսյան. «Զզվելի հերյուրանք է»

Հասարակություն
f3f4d41bdd2ea4b39807d913f8abf1ff

Դերասան  Վարդան Պետրոսյանի Ֆեյսբուքյան էջում քիչ առաջ հայտնվել է այս գրառումը.

«Բոլորին խնդրում ենք չհավատալ այն զզվելի հերյուրանքներին, թե Վարդան Պետրոսյանը հարբած է եղել կամ վարել է ավտոմեքենան 120, 160, կամ 180 կմ-ժ արագությամբ: Այս ստեր տարածողներին, ատելութուն սերմանողներին, «արդարադատություն» գոռացողներին ու վրեժ պահանջողներին խնդրում ենք սպասել հետքննության արդյունքներին:
Վարդան Պետրոսյանի ընտանիքը կապնվել է մյուս տուժված ընտանիքի հետ, ցավակցել նրանց: Լրագրողներ, գոնե եղեք ազնիվ ինքներդ ձեզ հետ, մի խախտեք ժուռնալիստական էթիկայի տարրական կանոնները»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 22.10-ի սահմաններում, Եղվարդ-Երեւան ճանապարհին BMW եւ Վազ 2121 մակնիշի ավտոմեքենաները բախվել էին իրար։ Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։ Նրանցից երկուսը մահացել են։

Ըստ համացանցում հայտնված լուսանկարների՝ վթարի հետեւանքով վնասվել է Վարդան Պետրոսյանի վարած BMW-ի դիմացի մասը, իսկ «Նիվան» հարված է ստացել հետեւից։
Վթարից հետո Վարդան Պետրոսյանը վիրահատության էր ենթարկվել՝ հեռացվել է նրա փայծաղը։