Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե Երեւանում երկրաշարժ տեղի ունենա

Հասարակություն
51157a50a3097a52c27db5f165fa1203

Հոկտեմբերի 25-ին Երևանում կիրականացվի խոշոր հրամանատարաշտաբային ուսումնավարժություն` «Երևան քաղաքում ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը և իրականացումը» թեմայով։
Ուսումնավարժության գործնական փուլը տեղի կունենա Սարյան 22 հասցեում գտնվող «ՀայՓոստ» ՓԲԸ գլխամասային մասնաշենքում՝ ժամը 13:00-ից 14:00-ը։

Ուսումնավարժությանը մասնակցում են Երևան քաղաքի արտակարգ իրավիճակների մշտա¬կան գործող հանձնաժողովը, տարահանման հանձնաժողովը, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչությունը, ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետները, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը և Երևան քաղաքի 1-03 ծառայությունը, Հայկական կարմիր խաչը, Երևան քաղաքի հերթապահ ծառայությունները, Երևանի Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցը և «ՀայՓոստ» ՓԲԸ-ն իր կազմավորումներով:

Ուսումնավարժության գործնական փուլին ներկա կլինի ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։

ԱԻՆ