Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՆ. Որսված կենդանի չեն հայտնաբերել

Հասարակություն
6067b6078681a96dbb096bb8f4633252

Ջերմուկում որսված բեզոարյան այծեր չեն հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարությունը` ի պատասխան ԷկոԼուրի ահազանգի:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին ԷկոԼուրն ահազանգել էր, որ երեք որսորդ Վայոց ձորի մարզի Ջերմուկի տարածաշրջանի Կեչուտ ջրամբարի տարածքում որսում են Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծերին:

«ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցներն ահազանգից 30 րոպե անց եղել են տեղում եւ պարզել, որ նշված տարածքում են գտնվում «Հայանտառ» ՊՈԱԿ «Վայոց ձորի անտառտնտեսության մասնաճյուղի» աշխատակիցները: Տեղանքում տեսուչների կողմից որեւէ որսված կենդանի չի հայտնաբերվել: Կատարվում է համապատասխան հետաքննություն»,- նշված է նամակում:

Նշենք, որ որսագողներին հայտնաբերած էկոլոգները նաեւ նշում էին, որ նախօրեին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մոտեցել են իրենց եւ հարցրել, թե արդյոք տարածքում բեզոարյան այծեր չեն տեսել :