Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱԿ-ը չի կարող օգնել մեր կառավարությանը

Հասարակություն
1291113b6bab47d777e25e5794a8beae

Ուղիղ 60 տարի առաջ այս օրը հիմնադրվել է ՄԱԿ-ը, որի նպատակն է աշխատել հանուն զարգացման,խաղաղության եւ պաշտպանել մարդու իրավունքները։

Հայաստանում 21 տարի է, ինչ գործում է ՄԱԿ-ի գրասենյակը։ Այժմ մարտահրավերները փոխվել են, եւ գերակա են աղքատության եւ զբաղվածության խնդիրները։

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն ցավով է նշում, որ իրենք բավականաչափ ֆինանսական միջոցներ չունեն կառավարությանը օգնելու համար, ուստի աշխատում են Հայաստանին մատուցել համաշխարհային լավագույն փորձը։

Հարցին, թե Ադրբեջանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը ստանձնելուց հետո ի՞նչ գործելաոճ կդրսեւորի Հայաստանի նկատմամբ, Բուզետտոն չկարողացավ պատասխանել։

Նրա խոսքերով՝ ինքն աշխատում է Հայաստանում, Անվտանգության խորհրդից հեռու եւ չի կարող մեկնաբանել, թե այնտեղ որ երկիրն ինչով է զբաղվում։ «Մեր նպատակն այստեղ աշխատելն է ու Հայաստանի իշխանություններին օգնելը՝ ժողովրդավարության ամրացման հարցերում»,- նշեց նա։

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը նաեւ նշեց, որ ժողովրդավարական սկզբունքների պահպանման առումով նախորդ տարիների համեմատ առաջընթաց է գրանցվել։
Անդրադառնալով գենդերային հավասարության շուրջ ծավալված քննարկումներին՝ Բրեդլի Բուզետտոն նշեց, որ ՄԱԿ-ն ամեն տեսակ խտրականության դեմ է եւ վերջ, ապա ավելացրեց. «Սեռային հավասարություն չի նշանակում, որ տղամարդիկ եւ կանայք նույնն են»։