Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայրիկյանի հնչեցրածն անպատասխան չի մնա»

Հասարակություն
52b88cd91297cfd004c8225546cd0eba

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը միայն մեկ դեպքում ներողություն կխնդրի էպոսագետ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանից. եթե նա հերքի այն խոսքերը, թե հունվարի 31-ին իր վրա կրակոց չի եղել։

«Նա, ով ասում է կամ ասում էր, որ հունվարի 31-ին իմ վրա կրակոց չի եղել, նա սրիկա է։ Եթե հրապարակային ասեն, որ սխալվել են եւ զղջում են, ես ինքս ներողություն կխնդրեմ»,- այսօր «Ա1+»-ին հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

Նույն մտքերը պարոն Հայրիկյանը հնչեցրել է նաեւ երեկվա իր մամուլի ասուլիսի ընթացքում, որը հեռարձակվել էր հայկական երկրորդ հեռուստաալիքով։ Սա էլ վրդովվեցրել է փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին։

«Մեր հետագա քայլերը կորոշենք, այնուամենայնիվ Պարույր Հայրիկյանի հնչեցրածը անպատասխան չի մնա»,- մեզ հայտնեցին Սիրունյան իրավաբանական գրասենյակից։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սիրունյանի պաշտպան Վարդան Սեդրակյանը մեղավոր է ճանաչվել Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը պատվիրելու համար եւ դատապարտվել է 14 տարվա ազատազրկման։ Թե Վարդան Սեդրակյանի պաշտպանը եւ թե Պարույր Հայրիկյանի պաշտպանը Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել դատարան։