Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիան պասիվ է տեղեկատվական պատերազմներում

Հասարակություն
d997c6c7390d5dcc2f0888c1cc965bee

Տեղեկատվության զարգացման տեսանկյունից Հայաստանը «հետ ընկած» վիճակում չէ, բնակչության կեսից ավելին օգտվում է ինտերնետ կապից. տեղեկատվության զարգացման միջազգային օրը նման կարծիք հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նրա խոսքերով՝ ՏՏ ամենալուրջ խնդիրը մեզ մոտ այն է, որ ոլորտն արագ է զարգանում, եւ հասարակությունը չի հասցնում դրանք մարսել։

Ինչ վերաբերում է տեղեկատվական անվտանգությանը՝ Ադրբեջանցի հակերների վերջին հարձակումը եղել է անցյալ ուրբաթ-շաբաթ օրերին, ինչի արդյունքում հայաստանյան մոտ 40 կայք կոտրվել է: Հայկական կողմն այս ամենից նյութական վնասներ է կրել:

Ըստ փորձագետի, վերջին տեղեկատվական ամենալուրջ պատերազմը եղել է 2000 թվականին: Դրանից հետո հայ հաքերների կողմից լուրջ հարձակումը եղել է ադրբեջանցի հայտնի մարդասպան Սաֆարովին արտահանձնելու հետ կապված` երկու տարի առաջ:

Հայ հաքերները կոտրել են անգամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նախագահական կայքը: Փորձագետի ներկայացմամբ, այսօր Ադրբեջանում մի հաքերային խումբ է գործում, որն ունի «ԱնտիԱրմենիա» անունը, որի բոլոր կիբերհանցագործություններն ուղղված են Հայաստանի տեղեկատվական դաշտի դեմ:

Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ հայկական պետական կայքերի պաշտպանվածությունը բարձր մակարդակի վրա է, սակայն մի փոքր թույլ են ԼՂՀ-ի կայքերը։

Փորձագետը նաեւ ավելացրեց, որ ի տարբերություն Ադրբեջանի, Թուրքիայի համար տեղեկատվական պատերազմի դաշտում Հայաստանը միակ խնդիրը չէ եւ դրանով էլ պայմանավորված է այդ երկրի պասիվությունը մեր հանդեպ։