Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնակչին բերման ենթարկեցին

Հասարակություն

Այսօր վաղ առավոտից Ամիրյան 18 եւ 18 ա, ինչպես նաեւ 24 շենքերի բակերում իրարանցում էր. դադարեցված շինարարությունը վերսկսվել է։ Բնակիչների տվյալներով՝ շինարարությունն իրականացնում է «Ֆլեշ» ՍՊԸ-ն եւ մտադիր է հերթական բազմահարկը կառուցել։

Բնակիչներն ընդվզում են: «Ով է տվել իրավունք` ինձ, իմ ընտանիքին, իմ երեխաներին զրկել արեւի լույսից»,- կարծում է բնակիչ Կարինե Մուրադյանը: «Մեր դիմացը փակում է 14 կամ 16 հարկանի շենքով, այն վերջին տանը հրդեհ եղավ, հրշեջ մեքենան չկարողացավ մտնի, մինչեւ այդքան միացումներ տվեցին, բաղդատ շենք է»,- մտահոգվում է Անուշիկ Վարդգեսյանը: «Դուք կարող եք բացատրել հիմքերը այն փաստի, որ գլախավոր ճարտարապետը, վարչապետը, քաղաքապետը նայում են եւ ասում` այո, դուք ճիշտ եք, նրանք իրավունք չունեին այդպիսի բան անելու եւ պետք է հաշվի առնեին ձեր կարծիքը»,- ասում է մեկ այլ բնակիչ` Անի Մանդալյանը:

Բնակիչներին այսօր վրդովեցրեց նաեւ իրենց բակում ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր, հանրապետական Գագիկ Մելիքյանի հայտնվելը: Նրանք կարծում են, որն նա էլ ցանկանում է նորակառույցից բնակարան ձեռքբերել. «Ես ուղղակի պատահական այստեղով անցնում եմ»։

Բնակիչները շինարարություն իրականացնողին եւ նրան թույլտվություն հատկացնողին հիշեցնում են` իրենց շենքը բաղդատից է եւ վթարային է. «Մի քիչ տրակտորը աշխատել է, ամբողջ շենքի պատերը քանդվել է։ Ամբողջ ամառվա ընթացքում պատուհանները փակել ենք»:

Վերսկսված շինարարության դեմ բողոքող բնակիչները պահանջում են իրենց բակում ավեալացնեն կանաչ տարածքները: «Նայեք ինչքան շենքեր կան, մի հատ այգի չկա, թող մի այգի կառուցեին, քաղաքապետն էլ գար, լենտը կտրեր, մենք էլ ուրախանայինք»,- նկատեց բնակչուհի Ամալյա Հովհաննիսյանը:

Բնակիչների խոսքերով` այն, որ ապրում են անօրինակ երկրում, իրենց չի խանգարի հանդուրժել, իրենց գնահատմամբ, հերթական ապօրինի շինությունը:

Ի դեպ, Անի Մանդալյանին ոստիկանները բերման էին ենթարկել՝ շինարարության խոչընդոտելու համար։ Ավելի ուշ նրան բաց թողոեցին։