Հայ մատենագրության վերջին նմուշը՝ անգլերեն (տեսանյութ)
Սարգիս Հասան-Ջալալյանի` «Աղուանից պատմություն» կամ «Արցախ աշխարհի պատմությունը» այսուհետ հասանելի է նաև անգլիախոս ընթերցողին: Այն հայկական մատենագրության վերջին նմուշն է: Թարգմանիչը ամերիկահայ լեզվաբան և փաստաբան Կարեն Քեթենջյանն է: Նա կյանքի է կոչել պրոֆեսոր Ռովերտ Հյուսնի մտահղացումը, ով դեռևս 1980-ական թվականներին Գերմանիայի Տուբինգեն քաղաքում հայտնաբերել է Հասան-Ջալալյանի` բնագիրն ու պատճենահանել այն:
Գրքում նկարագրված դեպքերը ընդգրկում են 1722-ից մինչև 1827 թվականներն ընկած ժամանակահատվածը: Հիմքում` Արցախի մելիքների պայքարն է պարսիկների և օսմանյան թուրքերի դեմ: Թարգմանիչը վստահեցնում է գիրքը արդիական է նաև այսօր:
Կարեն Քեթենջյանը վստահեցնում է, որ այն կարող է հակազդել ադրբեջանական և թուրքական քարոզչությանը:
Մանրամասները՝ տեսանյութում