Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱրմենՏելը» տուգանվեց 20 մլն դրամով

Հասարակություն
74101db441bbdb1961792905587a87b9

«ԱրմենՏել» ընկերությունը կրկին տուգանվեց։ Այս անգամ 20 մլն դրամի չափով։ Այս մասին այսօր հայտարարվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստում։

«ԱրմենՏել» ընկերության դեմ ՏՄՊՊՀ բողոք էր ներկայացրել «Օրանժ Արմենիա» ընկերությունը: Պատճառը «ԱրմենՏել» ընկերության սեպտեմբերին հայտարարած «Պարզից պարզ» նոր սակագնային փաթեթն է։«Օրանժ Արմենիա» ընկերությունը ՏՄՊՊՀ-ին հայտնել է, որ այն իր «Պարզ» անվանումով սակագնային փաթեթի կրկնօրինակումն է, և որ այդ անվանումը դեռևս 2011թ.-ին գրանցվել է մտավոր սեփականության գործակալությունում:

«Օրանժ Արմենիան» մեղադրում է «ԱրմենՏել»-ին նաև անբարեխիղճ գովազդ իրականացնելու համար: Ըստ նրանց՝ նույն սակագինը գովազդող հոլովակում բիլիարդի գնդակները մյուս երկու օպերատորների հիմնական գույնով են պատկերված, որոնք պարտվում են, իսկ հաղթանակ է տանում «ԱրմենՏելի» գույնով պատկերված գնդակը:

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն ասաց, որ հանձնաժողովը մանրամասն քննարկել է հարցը ու եկել եզրակացության, որ տեղի է ունեցել անբարեխիղճ մրցակցություն, այդ պատճառվ էլ որոշում է կայացվել տուգանել «ԱրմենՏել» ընկերությանը: Իսկ մինչ այդ արված հարցման ժամանակ «ԱրմենՏել»-ը ՏՄՊՊՀ-ին հայտնել է, թե չի կարծում, որ անբարեխիղճ է գտնվել։