Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոկտեմբերի 27. Ինչո՞ւ

Հասարակություն
7933ffe2e7e968b6229bbd9085666c20

Վազգեն Սարգսյանը վերջին անգամ է իջնում Ազգային Ժողովի ամբիոնից։ Իսկ սա նրա վերջին հրապարակային ժպիտն է։ Հայաստանի ֆինանսների նախարարը կասի ահաբեկչություն չապրած Հայաստանի վերջին բառերը. «Տրանսֆերներ են, էդպես են ասում»

Ազգային ժողով մտած Նաիրի Հունանյանը եւ նրա խումբը հենց դահլիճում գնդակահարում է Հայաստանի վարչապետին, Ազգային Ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին, պատգամավորների եւ նախարարների։ Խումբը իր ահաբեկչությունը պատճառաբանում էր նրանով, որ վարչապետը եւ Ազգային Ժողովի նախագահը խանգարում են Հայաստանի առաջընթացին։ Ստեղծված իրավիճակին նրանք հակադրվել են զենքով, հաջորդ խոսքը Ռոբերտ Քոչարյանինն է։

Վերջինս գալիս է, զրուցում պարագլխի հետ, որից հետո խումբը հանձնվում է։ Ստեղծվում է հոկտեմբերի 27-ին պետական հեղաշրջման փորձի քննությունը վարող պետական մարմին, որը Ռոբերտ Քոչարյանից հրաժարականներ է պահանջում այն հիմքով, որ խանգարում են նախաքննությանը։

«Ուչաստկովիի մակարդակի գործ է»,-այն ժամանակ ասում է երկրի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։ Ի վերջո, Հայաստանի դատական համակարգը փաստում է, որ Նաիրի Հունանյանի եւ նրա խմբի թիկունքում ոչ ոք չկա։ «Կա»,-այսօր ասում է այդ օրը դահլիճում գտնված հանրապետական Գալուստ Սահակյանը

Նա բացառում է, որ ահաբեկչությունը պետք էր հատկապես Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, որոնք Վազգեն Սարգսյանի վարչապետ դառնալուց հետո իրական իշխանություն չունեին։


Գալուստ Սահակյանը անհնար է համարում նոր հոկտեմբերի 27-ի հնարավորությունը՝ մենք արդեն ժողովրդավարական երկիր ենք։
Մանրամասները տեսանյութում