Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատավորի վարքագիծն են քննելու

Հասարակություն
bd06a3268ef85856f31f569802814a48

Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն դիմել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով` դատավոր Աիդա Հովհաննիսյանի հարցը քննարկելու և համապատասխան որոշում ընդունելու միջնորդությամբ:
Նման դիմումի առիթ դարձել են մամուլի հրապարակումները։

Մամուլի միջոցներով հրապարակվել են տարբեր քաղաքացիների դժգոհություններ` կապված Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանի կողմից քաղաքացիների հետ տարբեր քաղաքացիաիրավական վեճեր ունենալու և դրանց շրջանակում Աիդա Հովհաննիսյանի կողմից դատավորին արգելված վարքագիծ դրսևորելու մասին:


Հանձնաժողովի կողմից իրականացվող քննության և ընդունած որոշման մասին ՀՀ դատական դեպարտամենտը հետագայում կտրամադրի լրացուցիչ և սպառիչ տեղեկություններ:

Այս մասին փոխանցում է դատական դեպարտամենտը։