Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գերմանացուն IPHONE-ը չի երջանկացնում

Հասարակություն
ebc817d3ab2649f3c464d8d9bbdef2de

Եթե հայ երեխաների համար երջանկություն է ունենալ IPHONE 4 կամ 5, ապա գերմանացի երեխաների համար այդպես չէ։ Այսօր այս մասին ասաց «Օգնել. Ես կարող եմ, դու կարող ես, մենք կարող ենք» ծրագրի մասնակից Ֆիլիպ Ֆունթշտեյնը։
Նա Գերմանիայից է ժամանել Հայաստան եւ 14-ից 17 տարեկան այն պատանիներից է, ովքեր տեղեկանալու են հաշմանդամություն ունեցող մարդկանց առջեւ ծառացած սոցիալական, հոգեբանական եւ կենցաղային խնդիրների մասին։
Ծրագիրն իրականացնում է Հայկական Կարմիր խաչ ընկերությունը՝ Գերմանական Կարմիր խաչի հետ համատեղ։

Գերմանիայից ժամանած 14-17 տարեկան 11 պատանիներ եւ նրանց 12 հայ հասակակիցները միասին կանցկացնեն մեկ շաբաթ, որի ընթացքում կմասնակցեն առաջին օգնության, առողջ ապրելակերպի եւ հաշմանդամության խնամքի դասընթացների։

Հայկական Կարմիր խաչի երիտասարդական բաժնի ղեկավար Կատարինա Վարդանյանի խոսքերով՝ ծրագրի նպատակն է պատանիներին սովորեցնել առաջին օգնության հիմունքները, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցողներին սատար կանգնելը։
Ծրագրի առաջին փուլն անցկացվելու է Հայաստանում՝ հոկտեմբերի 26-ից 31-ը, իսկ երկրորդ մասը՝ հաջորդ տարի Գերմանիայում։