Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համահայկական մրցանակաբաշխություն

Հասարակություն
f3b4f9f53e7efbffa1747388cd0ccacb

Արդեն երրորդ տարին է՝ Սփյուռքի նախարարությունը կազմակերպում է Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար համահայկական մրցանակաբաշխություն։ Նպատակը՝ Սփյուռքի հայկական համայնքներում խրախուսել հայապահպան գործունեությունը։

Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը՝ ներկայացնելով 4 անվանակարգերը։

Մրցանակաբաշխության անվանակարգերը չորսն են. «Մայրենիի պաշտպան», «Երիտասարդական ուսանողական կազմակերպություն»՝ համահայկական կամ սփյուռքում գործող, երրորդ անվանակարգը մանկական և պատանեկան ստեղծագործություն՝ «Հայրենիք քեզ այսպիսին եմ տեսնում» և «Մայր իմ անուշ ու անգին» թեմաներով։ Եւ չորրորդ անվանակարգն է «Լավագույն համայնք», որ իրականացվում է ԱՊՀ տարածքում։